Գերմանիան կշարունակի ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով. Շոլց
31/03/2022
Գերմանիան կշարունակի ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Բեռլինը ստուգել է իր գազային պայմանագրերը Ռուսաստանի հետ եւ կշարունակի վճարել դրանց դիմաց եվրոյով, երբեմն՝ դոլարով:
Շոլցը կրկնել է, որ Գերմանիան հույս ունի այս տարի անկախանալ ռուսական նավթի եւ ածուխի ներկրումից, սակայն ավելի շատ ժամանակ կպահանջվի՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար։