«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մխիթարյանը գոլերը նվիրել է հայ հերոսներին

23/11/2020

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Պարմայի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացել է իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։

32-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել է «Ռոմայի» առավելությունը, իսկ 40-րդ րոպեին դուբլ է գրանցել՝ հաշիվը դարձնելով 3-0։

Հանդիպումից հետո Մխիթարյանը գրառում է արել Ֆեյսբուքյան էջում. «Մեր հայ հերոսների համար»: