«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան մեղադրում է Հունաստանին մի կղզի ևս ռազմականացնելու մեջ

29/04/2021

Թուրքիայի Պաշտպանության նախարարության նա․կին գլխավոր քարտուղար գնդապետ Ումիթ Յալըմը «Sözcü» թերթին տված հարցազրույցի ընթցքում մտահոգություն է հայտնել Հունաստանի կողմից Էգեյան և Միջերկրական ծվերում մինչ այժմ չռազմականացված կղզիների ռազմականացման կապակցությամբ։
Ըստ թուրք զինվորականի՝ Լոզանի պայմանագրով Էգեյան ծովում գտնվող 14 փոքր կղզիներ չպետք է ռազմականացվեին, սակայն Հունաստանը դրանցից 13-ը այս պահին ռազմականացրել է և մնացել է միայն Խալկի կղզին։
Վերջերս ռազմականացված կղզին Կասոսն է, որը 64 քառակուսի կիլոմետր է և կղզում բնակվում է շուրջ 900 մարդ։
Հունաստանի կառավարություն կղզու վրա 1200մ երկարություն ունեցող օդանավակայան է կառուցել և ավելացնում է կղզում ծառայություն իրականացնող զինվորականների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի քանակը։
Սա խիստ մտահոգել է թուրք զինվորականներին, որոնք նշում են, որ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ի՝ Հունաստանին ցուցաբերած բացահայտ աջակցության պատճառով։
Աղբյուր`    Ermenihaber.am