«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՆ-ն պատվաստանյութերի ազդեցության վերաբերյալ հոդված է հրապարակել

23/03/2021

Այս հոդվածը պատվաստանյութերի մշակման և տարածման մասին հրապարակումներից է: ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում, մինչև ապահով ու հավասար հասանելիություն:

Մանրէներն ամենուր են` ինչպես մեր շրջապատում, այնպես էլ մեր օրգանիզմում: Երբ ընկալունակ մարդը հանդիպում է ախտածին մանրէի, ապա դա կարող է բերել հիվանդության և նույնիսկ մահվան։

Մարդու օրգանիզմում կան հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմներից՝ ախտածնից (պաթոգեն), պաշտպանվելու բազմաթիվ եղանակներ: Մաշկը, լորձաթաղանթը և թարթիչները (օտար մասնիկները հեռացնող շնչառական ուղիների մակերեսային թարթչային շերտ) ծառայում են որպես ֆիզիկական պատնեշ՝ առաջին հերթին հարուցիչների մուտքը մեր օրգանիզմ ներթափանցելու համար:

Երբ հարուցիչն ախտահարում է օրգանիզմը, խթանվում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները, այսպես կոչված, իմունային համակարգը, որը հարձակվում և ոչնչացնում է հարուցիչը կամ էլ հաղթում դրան:

Մանրամասներն այստեղ` https://www.moh.am/#1/3688

ՀՀ առողջապահության նախարարություն