«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ԻՄ ՀԵՐՈՍԸ. ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ․ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՀԱՎԵՐԺԻ ՄԱՀԵՐԳՈՒՆ

18/09/2020

Սունյաց  Իշխանասարի  բարձրագնա գագաթին,  հավերժորեն դաջվել են  անունները նրանց, ովքեր իրենց «հանդուգն »  սխրանքով,  վերածնեցին մեր  զինյալ  հայդուկի երդումը և ոգեզարդեցին   ՀԱՅ տեսակի նկարագիրը:   Այդ «առաջնագծի» անմահ շարքերում է, ահա, Սիսական ջոկատի պոետ – մարտիկ Աղվան Մինասյանը:                                                                                                                                        

Եկել էր, որ իր պոետական քնքուշ տաղերով  էլ ավելի հարստացներ հոգու պոետական թափառումների  ներփակ ու ծվարած հանգերը, սակայն  ժամանակի  բիրդ հաշվետուն, նրան այլ բաժին էր  «շնորհել»: Նա իրենը դարձրեց հոգսաշատ ԵՐԿՐԻ ցավերը ու դարձավ զինվոր… 

 Նա թիկունք ցույց չտվեց թշնամուն … քենոտ, անահ համառությամբ  գամվեց  նրա արյունամած աչքերին ու պոետական անզուսպ խենթությամբ  գրոհեց  նրա  դիրքերին, որ այնտեղից պոկվի, դուրս ժայթքի , որպես թե՝ հաղթանակած  զինվոր, մահվանը  պարտած  ՏԻՐԱԿԱԼ… 

Ամենաանպարտելին  կամավոր  զինյալն է…  ոչ մի ուժ, նույնիսկ մահ կոչվող ահարկուն, անզոր են  սանձել  անձնուրաց քաջի մղումը՝  «մահակարոտ … »:

Աղվան Մինասյանը  50 տարեկան է… Նա մեզ հետ է. ապրում է, ստեղծագործում, հաղթում… Նա երկնքում է, Հայոց երկնակամարի զուլալ ափերում- ճախրում է իր անմահության լուսապսակը գրկած՝ իր հետևորդներին  ավետելով իր չարձակած փամփուշտների պատգամը, որոնք դեռ պիտի ճայթեն  Հայոց հաղթական սահմաններում…  

Հատված Սամվել Թադևոսյանի «Չկրակված փամփուշտներ» ֆիլմից