«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստան Մ-21-Ուկրաինա Մ-21 հանդիպումը կկայանա Արմավիրում. ՀՖՖ

11/02/2022

Միջազգային ֆուտբոլը վերադառնում է ՀՀ մարզեր։ Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մարտի 24-ին ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման H խմբի տասներորդ մրցափուլի շրջանակներում կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։ Հանդիպումը կկայանա Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը կայացել էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ մեր ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի հասակակիցներին։