«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայիթին խնդրել է ԱՄՆ-ին զորք մտցնել երկրի տարածք

10/07/2021

Հայիթիի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին զորքեր ուղարկել երկիր՝ ենթակառուցվածքի առանցքային օբյեկտների՝ նավահանգիստների, օդանավակայանների, վառելիքի պահեստարանների պաշտպանության համար։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով Հայիթիի կառավարության ներկայացուցիչներին։

«Նախագահի սպանությունից հետո անկարգությունները կարող են խորացնել առանց այդ էլ բարդ իրավիճակը երկրում»,-նշել են կառավարությունից։

Մոտ 500 զինծառայողների տեղակայման վերաբերյալ հայցն ուղարկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոստացել են օգնել հանրապետությանն իրադրության կայունացման հարցում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Հայիթիի դեսպան Էդմոն Բոկշին խնդրել է ԱՄՆ վարչակազմին «Մագնիտսկու ակտի» շրջանակում պատժամիջոցներ սահմանել բոլոր մեղավորների դեմ։