«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում 40 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

25/03/2024

Թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 40 անձի։ Ինչպես փոխանցում է Hurriyet Daily News լրատվականը, այս մասին Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան մանրամասներ է հայտնել X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում նշված կասկածյալները ձերբակալվել են երկրի 81 նահանգներից ութում։

Նա ընդգծել է, որ 2023 թվականի հունիսից ԻՊ-ի դեմ ընդհանուր առմամբ իրականացվել է 1316 գործողություն, որոնց արդյունքում ձերբակալվել է 2733 կասկածյալ։ Բերման ենթարկվածներից 692-ը ձերբակալվել է, իսկ 529-ը վերցվել է դատական ​​հսկողության։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ խմբավորումը ստանձնել է Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: