«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մակրոնն անդարդարձել է Պուտինի հասցեին Բայդենի հայտարարություններին

27/03/2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, ասել է, որ նման բառեր չի օգտագործի։  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Բայդենը մի քանի անգամ  ոչ դիվանագիտորեն էր խոսել Պուտինի մասին։ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող ուկրաինացի փախստականների ճամբար կատարած այցի ժամանակ Բայդենը Պուտինին «դահիճ» էր անվանել:

«Կարծում եմ, որ մենք պետք է հիմնվենք փաստերի վրա և ամեն ինչ անենք, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Ես նման բառեր չէի օգտագործի, քանի որ շարունակում եմ քննարկումները նախագահ Պուտինի հետ», - ասել է Մակրոնը: