«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, և ադրբեջանական ԶՈՒ-երը դուրս կբերվեն. Սանոսյան

07/07/2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է սահմանային իրավիճակին ու նշել, որ փոփոխություններ չկան:
«Մեծ առումով փոփոխություններ չկան, բացառությամբ պարբերաբար որոշակի միջադեպեր են գրանցվում, նման միջադեպ նաև օրերս ունեցանք, որի արդյունքում թեթև վիրավորում ունեցող զինվորական ունեցանք: Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականները (նրանց մի մասն արդեն մարզում է) որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով, և ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»,- ասաց Սանոսյանը: