«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3444 քաղաքացի

03/06/2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ մարզպետարանի մի շարք աշխատակիցներ Գավառի պոլիկլինիկայում ստացան Կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը:

 Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են, որ  պատվաստումների գործընթացը մարզում ընթանում է բնականոն հունով:

Հունիսի 2-ի դրությամբ մարզում պատվաստվել է 3444 քաղաքացի: Դրանցից 1483-ը պատվաստվել են «Աստրա Զենեկա»,1497 քաղաքացի՝ «Սպուտնիկ V», իսկ 464-ը՝ «Կորոնավակ» պատվաստանյութով:

Բոլոր պատվաստված քաղաքացիների ինքնազգացողությունը բավարար է: