«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ պետքարտուղարը պարզաբանել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը

29/04/2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ  ՄՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ հղել է այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը։  Այս մասին նա հայտնել է օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին շրջանի իրադարձությունները:
«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել»,- ասել է Բլինքենը, ապա շարունակել,- Կարևոր է նաև նշել, որ նախագահն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ և ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտ համագործակցում ենք միասին»:
Վերջում պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: Հետևաբար հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ և ռեգիոնալ ընդհանուր շահերի հարցում։
Աղբյուր`    Ermenihaber.am