«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվում «Գյանջայի գործով» ձերբակալվածների հարազատները բողոքի գործողություն են անցկացրել

24/05/2021

Մայիսի 24-ին Ադրբեջանում «Գյանջայի գործով» ձերբակալվածների հարազատները բողոքի գործողություն են անցկացրել նախագահի աշխատակազմի շենքի դիմաց:
Ցուցարարները բարձրացրել են ձերբակալվածների լուսանկարներն ու պահանջել վերջ տալ պատվերով դատավարություններին՝ վանկարկելով «արդարություն» և «Գյանջայի գործով» ձերբակալվածներին՝ ազատություն» կարգախոսները:
Հարազատները պնդել են, որ «Գյանջայի գործով» ձերբակալվածները Գյանջայի նախկին քաղաքապետ Էլմար Վելիևի քաղաքական խաղերի զոհն են դարձել և հիմա բանտերում խոշտանգումների են ենթարկում:
Ոստիկանությունը միջամտել և հեռացրել է ցուցարարներին: Ձերբակալվածներ չկան:
2018 թ. հուլիսի 3-ին Գյանջայում քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձից հետո քաղաքում բողոքի գործողությունների և ոստիկանության հետ բախումների հետևանքով 2 ոստիկան էր մահացել, ինչից հետո սկսվել էին զանգվածային ձերբակալություններ: