«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որքա՞ն կերկարացվի կարանտինը. ԱՆ-ն նոր նախագիծ է ուղարկել կառավարություն

06/01/2021

Հունվարի 11-ին Հայաստանում լրանում է Արտակարգ դրության համար սահմանված ժամկետը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից ArmDaily.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք որոշում կա` կարանտինը չեղարկվելու է, թե երկարաձգվելու. «Տեղյակ չեմ, այդ հարցով դիմեք Առողջապահության նախարարությանը»:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությունը 6 ամսով կրկին երկարաձգելու համար առողջապահության նախարարությունը նախագիծ է ուղարկել կառավարություն»: