«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Կորոնավիրուսը «հաղթահարած» Չեռնոգորիայում 18 նոր վարակակիր է հայտնաբերվել

20/06/2020

Չեռնոգորիայում կորոնավիրուսով վարակման 18 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը՝ հղում տալով երկրի հանրային առողջության ինստիտուտի հայտարարությանը։

Մոտ մեկ ամիս առաջ հիվանդությունը հաղթահարելու մասին հայտարարած Չեռնոգորիայում հունիսին 11 նոր դեպք էր հայտնաբերվել՝ ավելանալով Բոսնիա և Հերցեգովինայից «բերված» երկու դեպքին։ Լույս շաբաթ Հանրային առողջության ինստիտուտն արդեն հայտարարել է ևս 18 նոր վարակակրի հայտնաբերման մասին։

«Ինստիտուտի լաբորատորիայում թեստավորման է ենթարկվել 259 մարդ, 18–ի պատասխանը դրական է եղել։ Նրանցից 13–ը շփման մեջ է մտել ավելի վաղ վարակվածների հետ, 3–ը վարակն իրենց հետ Ալբանիայից և Սերբիայից են բերել, 2–ի վարակման աղբյուրն էլ պարզաբանման փուլում է»,– ասվում է գերատեսչության թվիթերյան հայտարարության մեջ։

Չեռնոգորիայի իշխանությունները փակ տարածությունում՝ այդ թվում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելու պարտադիր ռեժիմ են սահմանել։

Բոսնիա և Հերցեգովինայից մուտքը Չեռնոգորիա ավելացող նոր հայտնաբերված դեպքերի ֆոնին արգելվել է։

Երկրի իշխանությունները շաբաթ աշխարհի երկրները երեք խմբի են բաժանել․ առաջին խմբում գտնվող երկրների քաղաքացիներն առանց սահմանափակումների կարող են մուտք գործել Չեռնոգորիա, երկրորդ խմբի երկրներից մուտքն այստեղ թույլատրելի կլինի միայն կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստի բացասական պատասխանով, երրորդ խմբի երկրներից մուտքն ամբողջովին արգելված է։

Չեռնոգորիայի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ համավարակի սկզբից երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 դեպք, որից 9–ը՝ մահվան ելքով։

Աղբյուրը` Tert.am