«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովը ներկայացրել է Ղարաբաղի հարցով մոնիթորինգային կոնտրոնի գործառույթները

12/11/2020

Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնը կաշխատի հեռահար ռեժիմով ՝ անօդաչու սարքերի օգտագործմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայտնում է ՏԱՍՍ-ը, փոխանցում է Analitik.am-ը:

«Կենտրոնն աշխատելու է բացառապես դիստանցիոն ռեժիմով՝ օգտագործելով օբյեկտիվ վերահսկողության տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս որոշել իրավիճակը Ղարաբաղում, առաջին հերթին շփման գծում, եւ որոշել, թե կողմերից որը կարող է խախտել հրադադարի և բոլոր մարտական գործողությունների պայմանները», - ասել Է Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: