«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում Լիոնել Մեսսիի հետ

06/08/2021

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին հայտնում են RMC Sport-ը և Sky Sport Italia-ն:

Աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում բանակցություններ են ընթանում: Մեսսին չի բացառում իր տեղափոխությունը փարիզյան ակումբ: Օգոստոսի 5-ին «Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը հայտարարեց, որ Մեսսին կարիերան չի շարունակի կատալոնական ակումբում:

Իսկ Marca-ն հայտնել էր, որ ՊՍԺ-ն չի ձգտում ձեռք բերել 34-ամյա հարձակվողին:

Մեսսին «Բարսելոնայում» անցկացրել է 778 հանդիպում, խփել 672 գոլ և կատարել 305 փոխանցում: