«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռեստորանների հայկական միությունը առաջարկում է վերացնել հանրային սննդի ոլորտին առնչվող ժամանակավրեպ սահմանափակումները

08/01/2021

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարել է ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով կարանտինը եվս 6 ամսով երկարաձգելու իր մտադրության մասին։

Այս առումով Ռեստորանների Հայկական Միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Միության անդամ կազմակերպությունները համավարակով պայմանավորված ճգնաժամի առաջին օրվանից կոչ են արել պահպանել սահմանված կանոնները եվ ապահովել դրանց կատարումը սեփական ձեռնարկություններում, այսպիսով նպաստելով համավարակային իրավիճակի կարգավորմանը եվ դեպքերի նվազեցմանը։

Գոհունակություն հայտնելով պատկան մարմինների հետ ոլորտի աջակցության իրագործվող ծրագրերով, միաժամանակ նորից կարեվորում ենք ընդունվելիք որոշման վերաբերյալ նախապես մեր բնագավառի ներկայացուցիչների հ՚տ խորհրդակցելու անհրաժեշտությունը՝ հատկապես Առողջապահության նախարարության կողմից։

Ընդգծում ենք, որ կարանտինային նորմերի նույնաբովանդակ պահպանումը չի կարող կրել ուղղակի արհեստական եվ ձեվական բնույթ, ամենեվին չնպաստելով խնդրի իրական լուծմանը եվ շարունակական վնասներ պատճառելով արդեն իսկ փլուզման եզրին հայտնված հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններին։

Ելնելով նշյալից առաջարկում ենք՝

1. Վերացնել հանրային սննդի ոլորտին առնչվող ժամանակավրեպ սահմանափակումները։

2. Դյուրացնել օտարերկրյա հյուրերի, գործարարների եվ զբոսաշրջիկների մուտքը Հայաստան՝ ապահովելով առողջապահական անվտանգության միջոցառումները։

Վերականգնել արտոնագրերի տրամադրման արագացված ռեժիմը։

3. Նշյալ խնդիրները եվ ոլորտին առնչվող հընթացս ծագող այլ հարցերը կարգավորելու համար ձեվավորել մշտական գործող աշխատանքային խումբ»,-նշված է հայտարարության մեջ։