«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրգործ. ԱԱԾ

11/12/2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ:

 ԱԱԾ-ից հայտնել են, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, և ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են:

 «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»:

ԱԱԾ-ից այլ մանրամասներ չեն կարող հաղորդել՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված: