«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի տղամարդկանց հավաքականի վստահ հաղթանակը

21/11/2021

Սլովենիայում ավարտին է մոտենում շախմատի՝ տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը։

Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սերբիայի նկատմամբ։ Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Գաբրիել Սարգսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի։

Այս հաղթանակի շնորհիվ մեր ընտրանին վաստակեց 12 միավոր և առաջատարների թվում է։

Կանանց Հայաստանի հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Լիտվայի հետ։ Միակ հաղթանակը տոնեց Էլինա Դանիելյանը։ Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Աննա Սարգսյանը պարտություն կրեց։