«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հռոմի պապը դիտարկում է Կիեւ մեկնելու հնարավորությունը

02/04/2022

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը շաբաթ օրը հայտարարել է, որ դիտարկում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ մեկնելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը։

Հռոմից Մալթա թռնող ինքնաթիռում լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա քննարկում է Ուկրաինայի քաղաքական եւ կրոնական իշխանությունների հրավերը, Ֆրանցիսկոսը պատասխանել է. «Այո, դա սեղանի վրա է»:

Ընդ որում, Հռոմի պապն այլ մանրամասներ չի հայտնել։

Ֆրանցիսկոս Առաջինին հրավիրել էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շեւչուկը եւ Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրաշը։

Նշվում է, որ Ֆրանցիսկոս Առաջինը հեռախոսով զրուցել է Զելենսկու եւ Շեւչուկի հետ։