«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վահան Բիչախչյանը դարձել է դուբլի հեղինակ

19/09/2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է դուբլի հեղինակ ակումբի կազմում:

Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Ժիլինա»-ն արտագնա խաղում մրցեց մրցաշարային աղյուսակի առաջատարի` «Սլովան»-ի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վահան Բիչախչյանը դարձավ դուբլի հեղինակ` աչքի ընկնելով խաղի 11-րդ և 38-րդ րոպեներին:

Այս տուրից հետո «Ժիլինա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Առաջատարը «Սլովան»-ն է: