«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ուրարտու»-ի մասնակցությամբ երկու հանդիպում հետաձգվել է

04/12/2020

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշում է կայացրել հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ մրցափուլի «Ուրարտու»-«Արարատ» և VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ մրցափուլից հետաձգված «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները։

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «Ուրարտու» ՖԱ-ում 5 ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի PCR թեստի դրական պատասխանները և առաջնորդվելով 2020-2021 մրցաշրջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի 3-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստի ժամանակ կայացված որոշմամբ: 1Lurer.am