«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ՊՆ-ն նախատեսում է ավելացնել Թուրքիայի զինված ուժերի հետ զորավարժությունների քանակը

15/07/2021

Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը, որում ներգրավված են տարբեր տեսակի զորքեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ չորեքշաբթի ընդունելով Բաքվում Թուրքիայի նոր դեսպան Ջահիտ Բաղչիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ հղում կատարելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Պաշտպանության նախարարը շեշտեց, որ նախատեսվում է ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը, որում ներգրավված են տարբեր տեսակի զորքեր, այդ թվում ՝ երկու երկրների հատուկ նշանակության ջոկատներ», - ասված է հայտարարության մեջ:
Հասանովը նշել է, որ երկրի զինված ուժերում շարունակվում են բարեփոխումները ՝ ուղղված ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն:
Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ Ղարաբաղում տարածքները ականներից մաքրելու ուղղությամբ աջակցության համար, ասված է զեկույցում:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան