«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան ծրագրում է բռնակցել Սիրիայի հյուսիսը. լրատվամիջոցներ

15/09/2021

ազգային բանակի» հինգ ամենամեծ խմբավորումներին՝ «Համզա», «Մութասիմ», «Սուլթան Սուլեյման Շահ», «20-րդ» դիվիզիաներին և «Հյուսիսային բազեներ» բրիգադին: Դրանք հայտարարել են, որ կազմելու են ռազմական նոր միավորում՝ «Սիրիայի ազատագրման ճակատ» անվամբ, որը գործելու է «Սիրիայի ազգային բանակի» հովանու ներքո երկրի հյուսիսային այն շրջաններում, որոնք գտնվում են թուրքական վերահսկողության տակ:

Մյուսը վերաբերում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որը Twitter-ում լուսանկար էր տարածել՝ հայտնելով, թե հանդիպել է Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավարի, Սիրիայի բանակցային կոալիցիայի նախագահի և Սիրիայի ժամանակավոր Կառավարության վարչապետի հետ: «Ամբողջովին աջակցում ենք Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ կոալիցիային և ժամանակավոր կառավարությանը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այս քաղաքական կառույցները ստեղծվել են սիրիական ճգնաժամի առաջին տարիներին հակակառավարական ուժերի արտաքին հովանավորների աջակցությամբ։ Հետագայում՝ Սիրիայի ինքնիշխան տարածքներ Թուրքիայի ներխուժումից հետո, այս կազմակերպություններն ամբողջությամբ անցան Թուրքիայի վերահսկողության տակ՝ հնարավորություն տալով Անկարային մասնակցելու Սիրիայում քաղաքական գործընթացներին ու առաջ տանելու սեփական շահերը:

Ըստ պարբերականի՝ Թուրքիան անցնում է Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները Դամասկոսից անջատելու հաջորդ փուլին: Անկարան այդ գործընթացքը սկսել է դեռևս 2016-ին, երբ թուրքական զորքն ու հովանավորյալ զինյալները մի շարք գործողություններ իրականացրին Սիրիայի հյուսիսային շրջանների ուղղությամբ: Դրանից հետո Թուրքիան տվյալ տարածքներում հաստատեց սեփական վարչական կառավարումը, կրթական ու դրամական համակարգերը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Սիրիայից տարածք պոկելու փորձ Թուրքիան արդեն ունի:

1938 թ. «անջատման», ապա նաև «միացման» սկզբունքներով Թուրքիային հաջողվել էր Սիրիայից պոկել Ալեքսանդրետի սանջակը՝ Հաթայ նահանգը, ստեղծելով առանձին պետություն, ապա, օգտագործելով հարմար քաղաքական իրավիճակը, 1939 թ. այն միացրել էր սեփական տարածքին: