«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանի տարածքում

27/07/2020

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համապատասխան՝ Ադրբեջանում մարտական կրակով համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժություններ կանցկացվեն, որոնց կմասնակցեն երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը:

Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, փոխանցում է tert.am-ը:

Համատեղ զորավարժություններին ներգրավված կլինեն զորախմբեր, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և ականանետներ, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը:

Ծրագրի համաձայն` ցամաքային ուժերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժությունները` հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում և Եվլախում:

Աղբյուր` Artsakhpress