«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Սա քաղաքական հաշվեհարդար է․ մտածել, որ իմ վրա կարելի է հարուցել ինչ-ինչ քրեական գործեր, ֆուտուրիստական սյուրեալիզմ է․ Նաիրա Զոհրաբյանը՝ իր գրասենյակի խուզարկության մասին

16/06/2020

Քիչ առաջ զրուցեցի անձամբ քննիչի հետ, ասաց, որ իմ գրասենյակի դիմաց են, հարցրեց՝ գնալո՞ւ եմ, թե չէ, որովհետև իմ աշխատասենյակում սկսում են խուզարկություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես իրենց մաղթել եմ բարի խուզարկում, ասել եմ, որ չեմ գալու, իմ փաստաբանները խուզարկության ողջ ընթացքում կլինեն Հանրապետույթուն 47 հասցեում գտնվող ԲՀԿ գրասենյակի իմ աշխատասենյակում»,- հայտարարեց նա:

Զոհրաբյանն ասաց, որ նորից դիմում է Հայաստանում հավատարմագրված բոլոր կազմակերպություններին, իրավապաշտպաններին, դեսպաններին. «Սա քաղաքական բեսպրեդել է, լռությունն աշխատելու է ձեզանից յուրաքանչյուրի օգտին: Սիրելի քաղաքացիներ, լռությունը աշխատելու է նաև ձեզնից յուրաքանչյուրի օգտին»:

Հարցին՝ կոչով է դիմում քաղաքացիներին, պատգամավորն ասաց. «Մենք կոչով հանդես չենք գալիս, որ քաղաքացիները գան ԱԺ մոտ, մենք հարգում ենք արտակարգ դրության ռեժիմը: Սա քաղաքական հաշվեհարդար է, միջազգային կազմակերպություներ, դեսպանատներ, որ լռում եք առ այս պահը, հույս ունեմ ձեր լռությունը երկար չի տևի, ասեմ, որ ինձ լռեցնել հնարավոր չէ, մտածել, որ Նաիրա Զոհրաբյանի վրա կարելի է հարուցել ինչ-ինչ քրեական գործեր, դա ֆուտուրիստական սյուրեալիզմ է այն հայտնի կինոյի նման՝ ո՛չ պապ եմ սպանել, ո՛չ էլ տերտեր, խիղճս մաքուր է»:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ելույթ կունենա: