«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մանե Գևորգյանը կարա՞ ինձ հիմա ասի, թե ինչի էր ինքը ինձ աշխատանքի ընդունման հարցազրույց անում սրճարանի վերնահարկում․ Իզաբելլա Աբգարյան

19/11/2020

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրավիճակի ամբողջ պատկերը քչերն են պատկերացնում:
Քչերն են ճիշտը իմացել այն ցնցումների, որոնց մեջ պարբերաբար հայտնվում էին ու ամեն ինչ բերում թալանչի֊ոչ թալանչի, նախկին ու ներկա դաշտ:
Քչերն էին հասկացել, թե ինչու էին փորձում տապալել 2013֊ի ընտրությունները հացադուլներով ու Հայրիկյանի վրա կրակոցներով:
Քչերն էին հասկանում, թե ինչու էին Սերժին գցել մի իրավիճակ, որ իշխանությունը չպահի՝ իր արած կործանիչ սխալները մի կողմ դրած:
Ինչու էր պետք հեղափոխությունը:
Ովքեր էին, որ հեղափոխության ժամանակ սկզբում «չէին հավատում», Սերժին հանելուց միացան ու հակառակը՝ ովքեր էին Սերժին հանում, բայց երբ Կարեն Կարապետյանին թողնելու շանս կար թռել էին Նիկոլի դեմքին ու Սերժի պրոյեկտ լինելու մեջ մեղադրում:
Հուսով եմ գոնե հիմա Բաղրամյանի այն կիսանկուղում, երբ մտածում էինք ոնց անենք, որ Ֆրանսիայի հրապարակը շատանա, ում անունները ես տվեցի, որ հարթակ բարձրացնելը, առաջին պլան բերելը սխալ էի համարում, այդ սենյակում գտնվողները կհիշեն:


Հուսով եմ, գոնե հիմա Էդուարդ Աղաջանյանը հիշում է 2018֊ի մայիսին իր կաբինետում ունեցած զրույցս ու իրեն ներկայացրած մտավախություններս: Ինձ պաշտոն պետք չէր: Ես պետությունն էի փորձում կործանման չտանել ...
Բայց ես տեսնում էի, որ իմ բոլոր զգուշացումները, ջանքերը ապարդյուն էին..
Մնում էր հասկանայի՝ չեն լսում, որովհետև շան տեղ չեն դնում, թե՞ «այդպես էր պետք», ծրագիր էր գիտակցված իրականացվում...
Շատ բաներ կան.. Բաներ, որ չեմ կարող ասել, որովհետև չեմ ուզում վնասել պետությանս, ժողովրդիս:
Ուստի մեկ անգամ ևս կրկնում եմ՝ ԳՈՐԾԻՔ չդառնաք, իրար դեմ դուրս չգաք, եթե արտաքին շահերի սպասարկող չեք»: