«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լևոն Արոնյանը՝ ԱՄՆ-ի ամենաբարձր վարկանիշով շախմատիստ

10/02/2022

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում տարած 3 հաղթանակի եւ 2  ոչ ոքիի շնորհիվ Լեւոն Արոնյանի անհատական վարկանիշը 2700chess live-ի համաձայն հասել է 2782-ի։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը դարձել է ամենաբարձր վարկանիշ ունեցող ամերիկացի գրոսմայստերը։

ԱՄՆ-ի ներկայացուցիչներից հաջորդ տեղերում են Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն։

Բեռլինում Լեւոն Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ ապահովել է առաջին տեղը C խմբում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Սպորտ