«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիա կառավարության հատուկ նիստ

28/02/2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր տեղի կունենա կառավարության հատուկ նիստ, որի օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական պատերազմը, նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան և Մոսկվայի ու Կիևի միջև ճգնաժամը հարթելու Անկարայի միջնորդությունը։

Քննարկվելու են նախագահ Էրդողանի և պատկան մարմինների դիվանագիտական ​​շփումներն այս հարցերի շուրջ իրենց գործընկերների հետ։ Դիտարկման են առնվելու նաև Ուկրաինայում Թուրքիայի քաղաքացիների տարհանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նախարարների մասնակցությամբ հիշյալ նիստում զուգահեռաբար քննարկվելու են նաև տնտեսական ու ներքաղաքական խնդիրներ։ Իսկ նիստի ավարտից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին։
https://www.ermenihaber.am/