«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետական ծառայողների աշխատավարձը՝ անկախ նվազագույն աշխատավարձի աճից, չի բարձրանա

28/12/2020

Պետական ծառայողների աշխատավարձը՝ անկախ նվազագույն աշխատավարձի աճից, չի բարձրանա: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Պետական ծառայողների եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարգեւատրման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց կառավարությանը կից Քաղաքացիական ծառայության բյուրոյի ղեկավարի պաշտոնակատար Վաչե Քալաշյանը:

Նա նշեց, որ 2020 թվականի հանրապետությունում նվազագույն աշխատավարձը բարձրացրել է՝ հասնելով 68 հազար դրամի:

«Դա «մաքուրը», իսկ «կեղտոտը» կազմում է 91 275 դրամ: Հարցն այն է, որ պետական ծառայողի հիմնական աշխատավարձը չպետք է համախառն նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից ցածր լինի: Այդ պատճառով նվազագույն աշխատավարձի ավելացումից հետո պետական ծառայողների համար հիմնական չափը պետք է աճի 66-ից 73 հազար: Այնուամենայնիվ, պետական ծառայողների աշխատավարձը չի ավելացել այս տարի, չի ավելանա նաեւ 2021-ին՝ հաշվի առնելով երկրի սոցիալական վիճակը»,-նկատեց Քալաշյանը:

Դրա համար, նրա խոսքով՝ բյուրոն համապատասխան օրինագիծ է պատրաստել:

Նշված նշաձողը 80 տոկոսից կնվազեցվի մինչեւ 70 տոկոս, եւ օրենքի տառին համապատասխան աշխատավարձի բարձրացման անհրաժեշտություն չի լինի:

https://armdaily.am/