«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիգերիան կոչնչացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին

14/12/2021

Նիգերիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ 1 միլիոն չափաբաժին՝ ժամկետը լրանալու պատճառով, հայտնում է Reuters-ը՝ Նիգերիայի առողջության առաջնային պահպանման զարգացման ազգային գործակալության ղեկավար Ֆեյսալ Շուայբային հղում անելով։

Նրա խոսքով՝ Նիգերիան համաձայնել է ընդունել COVID-19-ի դեմ պատվաստանյութեր դոնոր երկրներից, որոնց պահպանման ժամկետը մոտ է սահմանաչափին։ Դա արվել է դեղերի պակասի պայմաններում և դրանք արագ օգտագործելու փորձի համար։ Բայց բավական ժամանակ չի եղել ամբողջ պատվաստանյութը կիրառելու համար։ Այժմ որոշվում է 1 միլիոն դոզայի ոչնչացման ճշգրիտ ամսաթիվը։

Մինչ օրս Նիգերիայում օգտագործվել է COVID պատվաստանյութի 11,2 միլիոն չափաբաժին: Ընդամենը 3,8 մլն մարդ կամ երկրի բնակչության 1,9%-ն է ավարտել պատվաստումների ամբողջական կուրսը։