«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը Հայաստանի սահմանի երկայնքով ռազմատեխնիկա է տեղակայել. Интерфакс

03/10/2020

Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով նկատվել են Ադրբեջանի Զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի, ինչպես նաև մերձավորարևելյան երկրներից վարձկանների կուտակումներ: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Հայաստանի կառավարության աղբյուրին:

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկարությամբ նկատվել են Ադրբեջանի ԶՈւ ռազմատեխնիկայի և կենդանի ուժի, ինչպես նաև վարձկանների կուտակումներ, որոնք Ադրբեջան են ժամանել Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից և միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներից»,- ասել է գործակալության զրուցակիցը: