«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը մեծագույն վտանգից խուսափեց

01/07/2023

Ռուսաստանի Դաշնությունում օրերս «Վագներ» զինված խմբի կողմից իրականացված խռովության փորձը մեծագույն մարտահրավեր էր ոչ միայն հենց ՌԴ-ի համար, այլև մեր՝ Հայաստանի: Եթե խռովության փորձը հասներ տրամաբանական ավարտին, ապա Ադրբեջանը չէր վարանելու կայծակնային գրոհով Արցախը գրավել: Պետք է գիտակցել, որ որքան էլ ՌԴ-ի նկատմամբ Հայաստանում առկա է դժգոհության որոշակի աստիճան, այնուամենայնիվ հարկավոր է նրանց հետ ամուր պահել ռազմավարական համագործակցությունը՝ մեր իսկ անվտանգությունից ելնելով:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող Վահե Պողոսյանը քննարկել են Ռուսաստանի Դաշնությունում օրերս տեղի ունեցած խռովության փորձի հետևանքները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: