«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ

28/02/2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների մանրամասներն ու առկա իրավիճակը:

Հանդիպման ընթացքում Աքարը հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ՝ միաժամանակ շարունակելով մարդասիրական օգնությունն Ուկրաինային։

Ռեզկինովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային և՛ մարդասիրական օգնության, և՛ խաղաղության ուղղված ջանքերի համար։