«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանը ցանկանում է, որպեսզի ամերիկյան զորքերը մշտապես մնան երկրում

03/02/2022

Լեհաստանը ցանկանում է, որպեսզի ամերիկացի զինվորականները, որոնց թիվը ժամանակավորապես կավելանա, մշտապես ռոտացիոն սկզբունքով մնան երկրում։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն մտադիր է լոբբինգ իրականացնել ԱՄՆ-ում այս հարցում Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, ասել է լեհ պաշտոնյան։

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մոտ 3000 ամերիկացի զինծառայողների՝ Արեւելյան Եվրոպայում տեղակայման մասին հայտարարել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը եւ Պենտագոնը հայտնել են, որ Լեհաստան պետք է ժամանի մոտ 1700 զինծառայող, սակայն՝ ժամանակավոր հիմունքներով:

«Բնական է, որ լեհական դիվանագիտությունը ձգտում է ընդլայնել դաշնակիցների ներկայությունը մշտական ​​ռոտացիայի տեսքով,- Reuters-ին ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պջիդաչը:- Անվտանգության ներկայիս իրավիճակը նշանակում է, որ զսպման այս քաղաքականության ուժեղացման անհրաժեշտությունն էլ ավելի հրատապ է»:

Ռաուն Վաշինգտոն է մեկնում է հինգշաբթի օրը՝ ուրբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպելու համար: Հանդիպմանը նախատեսվում է քննարկվել, թե երբ եւ որտեղ պետք է տեղակայվեն ամերիկյան զորքերը Լեհաստանում, ինչպես նաեւ՝ հնարավոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: