«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մակրոնը առավելություն է ստանում նախագահական մրցակիցների նկատմամբ, մինչ ուկրաինական պատերազմը շարունակվում է

02/03/2022

Ուկրաինական պատերազմը մի կողմից խաթարեց Ֆրանսիայի նախագահական արշավը, բայց մյուս կողմից օգուտ տվեց գործող նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում է politico.eu-ն։

Ֆրանսիայի առաջնորդի ծայրահեղ աջ մրցակիցները սխալվել են անցյալի «Պուտինամետ» հայտարարությունների պատճառով:

Մինչ Ֆրանսիայի նախագահը երկուշաբթի օրը հեռախոսազրույցների հերթական փուլն անցկացրեց՝ փորձելով ապահովել խաղաղություն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, նրա քաղաքական հակառակորդները միայն կողքից հետևում էին ծավալվող գործողություններին։

Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ ակնկալվում էր, որ Մակրոնը պաշտոնապես կհայտարարի իր վերընտրվելու հայտի մասին՝ իր խաղաքարտերը պահելով կայծակնային քարոզարշավի համար, իսկ մինչ այդ նրա հակառակորդները շաբաթներ շարունակ քարոզարշավ էին անցկացնում և առաջ մղում իրենց քաղաքական առաջարկները։

Պարզ չէ, թե ինչպիսին կլինեն քարոզարշավի վերջին շաբաթները, քանի որ պատերազմի պատճառով բոլոր թեկնածուները ստիպված են եղել փոխել քաղաքական ռազմավարությունը և չեղարկել հանրահավաքները:

Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ ճգնաժամի արդյունքում Ֆրանսիայի նախագահը աջակցություն է ստանում: Harris Interactive- ի հարցումը նրան տվել է ձայների 27 տոկոսը, իսկ մեկ այլ Ifop- ից ստացել է 28 տոկոս ձայն՝ մոտ 10 տոկոսով առաջ անցնելով ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենից։

«Մենք չենք կարողանա կազմակերպել մեծ հանրահավաքներ քանի դեռ պատերազմ է ընթանում», - ասել է Մակրոնի «La République en Marche կուսակցության խոսնակը»:

Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ հավանաբար Մակրոնի առաջին շաբաթ օրվա քարոզարշավը Մարսելում, ամենայն հավանականությամբ, կչեղարկվի։

Ընդդիմադիր կուսակցություններում նախընտրական որոշ պարտավորություններ կասեցնելու Ֆրանսիայի նախագահի որոշումը անհանգստանալու տեղիք տվեց: Ըստ ընդդիմադիր ուժերի  Մակրոնը պատրաստվում է օգտագործել պատերազմը՝ քարոզարշավից խուսափելու համար։ Այս ամենից ելնելով Մակրոնը կարող է նույնիսկ ընտրություններին մոտենալ որպես իր մանդատի լռելյայն թարմացման։

Թարգմանությունը՝ Աննա Ղազարյան                                                                                                                                                            

Generalnews.am