«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Լիբանանի ժողովուրդը թափանցիկ հետաքննություն է պահանջում»

15/08/2020

ԱՄՆ պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլն ասել է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է անցկացնել թափանցիկ, մանրամասն և արժանահավատ հետաքննություն:

Պայթյունի հետևանքով զոհվել է 172 մարդ, վնասվածք է ստացել մոտ 6 հազար մարդ, շուրջ երեք հարյուր հազար մարդ անօթևան են դարձել: Մոտ երեք տասնյակ բնակիչներ տակավին համարվում են անհետ կորած:

«Լիբանան է ժամանում ԱՄՆ Հետաքննութունների դաշնային գործակալության թիմը, որը լիբանանյան կողմի հրավերով կմասնակցի հետաքննությանը: Պետք է պարզել և Լիբանանի ժողովրդին հստակ զեկուցել, թե ինչ է պատահել, ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյունը: Արժանահավատ հետաքննություն, ես գիտեմ, որ մարդիկ հենց դա են պահանջում», - ասել է դիվանագետը:

Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է, որ այսօրվա դրությամբ կա պայթյունի երեք վարկած՝ անփութություն, պատահար և արտաքին ուժի միջամտություն: