
Ստեփանակերտում իբրև պարեկ նշանակված Սարգիս Գալստյանը վերադարձել է ՀՀ և ձերբակալվել ԱԱԾ կողմից
03/04/2024
Ըստ որոշ լուրերի Ստեփանակերտում իբրև թե պարեկ նշանակված Սարգիս Գալստյանը, ով տիկնոջ հետ այս ողջ ընթացքում գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում, նախօրեին վերադարձել է Հայաստան։
Հայաստան մտնելուն պես Գալստյանը Գորիսում ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Նա ժամանել է Հայաստան Հակարիի կամրջով՝ կնոջ հետ ու իր մեքենայով։ Նրան ուղեկցել էին Կարմիր Խաչի աշխատակիցները։ Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել էր Գալստյանին, նրա նկատմամբ դատարանը երկու ամսով կալանք է որոշել։
Գալստյանի կնոջը չեն ձերբակալել, նա այժմ ՀՀ-ում գտնվող իրենց զավակների հետ է։