«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրդեհից զոհված Նարեկ Ավագյանը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն էր

21/01/2023

Հրդեհից զոհված Նարեկ Ավագյանը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն էր

19–ամյա Նարեկը Նորագավիթից էր։ Մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Զբաղվում էր սուսերամարտով, մինչեւ բանակ գնալն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ։

Նարեկն ընտանիքի կրտսեր զավակն էր, մեկ եղբայր ունի։ Նա մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի ավագ մարզիչ Ալիկ Նավասարդյանը։

«Տասը տարի մեզ մոտ էր սովորում, մասնակցել էր բազմաթիվ մրցումների եւ բազմաթիվ մրցանակներ նվաճել։ Սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն է, միջազգային կարգի մրցանանակիր։