«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թաիլանդն արգելում է թվային արժույթների օգտագործումն ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելու համար

23/03/2022

Թաիլանդի արժեթղթերի շուկայի վերահսկիչ մարմինը հայտարարել է, որ արգելում է թվային արժույթի կիրառումն ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Որոշումը, որն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ին, չի արգելում թվային արժույթներով ներդրումները, որոնք ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում, քանի որ խթանվում են տեղի բորսաների կողմից:

Արժեթղթերի եւ բորսաների հարցով հանձնաժողովը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում ֆինանսական եւ արժութային համակարգերի կայունությունը սպառնալիքներից, այդ թվում՝ փողերի լվացումից եւ այլ կիբեռհանցագործություններից պաշտպանելու համար: Բանաձեւն արգելում է նաեւ թվային արժույթի խթանումը վճարումներ իրականացնելու համար, ինչպես նաեւ այդ նպատակով ծրագրային ապահովման եւ սարքավորումների տարածումը:

Թվային ակտիվներով զբաղվող ձեռնարկությունների օպերատորները պետք է զգուշացնեն իրենց հաճախորդներին արգելքի մասին եւ կարող են կասեցնել նրանց հաշիվների գործունեությունը, եթե վերջիններս խախտեն կանոնները:

Ձեռնարկությունները մինչեւ ապրիլի վերջը պետք է հետեւեն արգելքի պահպանմանը: