«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է

13/04/2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Նշենք նաև, որ  այսօր նշանակված դատական նիստին  ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը պայմանավավորած էր այդ հանգամանքով և ինչպես տեղեկացրել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝  բժշկի ցուցումով Ռ.Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ ունեցել է որոշակի ախտանիշներ։ Բացի դա՝ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատում կորոնավիրուսի հաստատման դեպք է եղել:

Հիշեցնենք, որ այսօր առաջին դատական նիստն էր այն բանից հետո, երբ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցրել է քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ արդարացման հիմքով և կարճել քրեական գործի վարույթը՝ սահմանադրական կարգի տապալման մասով։

Այժմ դատավարությունը շարունակվում է միայն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մասով, քանի որ նրանց մեղսագրվում է նաև կաշառքի դրվագ։