Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Նշենք նաև, որ այսօր նշանակված դատական նիստին ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը պայմանավավորած էր այդ հանգամանքով և ինչպես տեղեկացրել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ բժշկի ցուցումով Ռ.Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ ունեցել է որոշակի ախտանիշներ։ Բացի դա՝ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատում կորոնավիրուսի հաստատման դեպք է եղել:
Հիշեցնենք, որ այսօր առաջին դատական նիստն էր այն բանից հետո, երբ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցրել է քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ արդարացման հիմքով և կարճել քրեական գործի վարույթը՝ սահմանադրական կարգի տապալման մասով։
Այժմ դատավարությունը շարունակվում է միայն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մասով, քանի որ նրանց մեղսագրվում է նաև կաշառքի դրվագ։