«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ում հրաժարվել են Պուտին-Բայդեն զրույցից. մանրամասներ

22/03/2021

Ամերիկյան կողմը չի սատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բաց ռեժիմով տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ վարելու մասին։
«Մենք ցավով արձանագրում ենք, որ ամերիկյան կողմը չի սատարել կուտակված երկկողմ խնդիրները, ինչպես նաև ռազմավարական կայունության թեմաները քննարկելու համար մարտի 19-ին կամ 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բաց ռեժիմով տեսակոնֆերանսի ձևաչափով զրույց անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը», – գրված է ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն շեշտում է, որ այսպիսով բաց է թողնվում ևս մեկ հնարավորություն՝ «ելքեր գտնելու ռուս-ամերիկյան հարաբերությունների այն փակուղուց, որը ձևավորվել է Վաշինգտոնի մեղքով»։ ՌԴ արտաքին գերատեսչությունը շեշտում է, որ այս ամենի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Վաշինգտոնը։
Պուտին-Բայդեն հարաբերությունները սրվել էին անցյալ շաբաթ, երբ Բայդենը Պուտինին անվանել էր «մարդասպան» և սպառնացել, որ նա կվճարի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։ Պուտինին այս առնչությամբ հիշել էր մանկական վեճերի ժամանակ արվող մեկնաբանությունը. «Ով ինչ ասի, ինքն է»։