«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ, ԱՅԼ ԱՎԵԼԻ Է ԴԱՌՆԱՆՈՒՄ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

11/11/2021

Այսօր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կարծես աչքալուսանք տալով հայտարարեց, որ Գորիս - Ղափան ճանապարահատվածի վրա ադրբեջանական կողմը մաքսակետեր է կառուցում, որն ինքնին նշանակում է, որ այդ հատվածով հայկական մեքենաները չեն կարող անցնել, նույնիսկ մաքսատուրք վճարելու դեպքում, քանի որ դեռևս պատերազմական իրավիճակի մեջ ենք Ադրբեջանի հետ և դեռ հեռու է պայմանագրի կնքման օրը, որը դեռևս չի երևում: Այս հայտարարությանը հետևեցին բուռն արձագանքներ, հավաք կառավարական տան մոտ, ոստիկանության կողմից ակտիվիստների բերման ենթարկելու դեպքեր և այլն: Եղածի հետ կապված անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետևյալ դիտարկումները.

1. Գորիս – Կապան ճանապարհի 21կմ հատվածի հանձնումն Ադրբեջանի վերահսկողությանը առանց սահմանազատման նշանակում է, որ Հայաստանը գնում է զիջման և փաստորեն առանց պատերազմի Ադրբեջանին է թողնում տարածք, որը չի հիշատակվում նոյեմբերի 9 – ի լույս 10-ի գիշերը կնքված եռակողմ հայտարարության մեջ, որի 9 – րդ կետը միայն մատնանշում է կապուղիների բացման և դրանց ապաշրջափակման մասին, առանց կոնկրետ մատնանշումների: Այդ տարածքի զիջումը չի տեղավորվում այս կետի մեջ, որովհետև ամենևին չի ենթադրում ապաշրջափակում, այլ բռնազավթում, որին մեր կողմը գնում է անտրտունջ, այն հիմնավորումով, որ խաղաղություն է ապահովելու հարևանի հետ: Մաքսակետի կառուցումը պետք է որոշվեր խաղաղության պայմանագրով միայն, որը կհետևեր սահմանազատմանը և սահմանագծմանը և, անշուշտ, պետք է ենթադրեր ադրբեջանական կողմի այս մասով երթևեկության դեպքում հայոց կողմից վերահսկում և անվտանգության ապահովում: Բայց ահա խրախուսվում է նոր, Տաթև – Աղվան ճանապարհի հատվածով մաքսակետի շրջանցումը հայոց կողմից, որը նշանակում է, որ ադրբեջանական կողմին զուգահեռ հայկական մաքսակետերի տեղադրման մասին հայտարարությունն ունի ծիսական բնույթ:

2. Վարչապետը, ինչպես նաև իր թիմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այս հատվածի զիջումով փաստորեն չմտան Ադրբեջանի «միջանցքային տրամաբանության մեջ», այսինքն այս հատվածի զիջումը, որը մեր կողմից  կոչվում է  Էյվազլիի հատված, որով ակնարկվում է դրա ադրբեջանական լինելու հանգամանքը, ամենևին չի հիմնավորում, որ դա փաստորեն փոխզիջում էր, քանի որ այլևս միջանցքի մասին խոսք գնալ չի կարող: Դրան պետք է առնվազն նախորդեր երկու կողմերի հայտարարությունն այն մասին, որ այս հատվածը վերցնելով չի դրվում միջանցքի հարց, այլ ընդամենը ճանապարհի, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ: Չի հիմնավորվում, որովհետև մինչև այս զիջումն էլ ամիսներ շարունակ հերքվում էր «միջանցք» տրամադրելու մասին ցանկացած հարցադրում և, բացի այդ, «միջանցքի մասին» նույնպես չկա խոսք համաձայնագրի կետերում: Ուրեմն, իրոք դա պարտադրված քայլ էր, որին ոչնչով չդիմակայեցինք, քանի որ «միջանցքի» խնդրին կարելի է չհամաձայնվել համաձայնագրում այն չլինելու հիմքով և ոչ թե հիշատակած զիջումով: Ստացվում է, որ նան խնդիր չկա և չի քննարկվում/այդ մասին ասել է նաև Մհեր Գրիգորյանը/, բայց չեղած խնդիրն այս զիջումով հանվում է Ադրբեջանի տրամաբանությունից: Նա այլ, շատ տրամաբանությունններ էլ ունի, ուրեմն տեսնենք ինչ ենք տալիս, որ դրանցից հրաժարվի:

3. Վարչապետը հայտարարեց, որ ինքն ստորագրելու է ցանկացած փաստաթուղթ խաղաղության մասին: Հարկավ, խաղաղությունը գերադասելի է պատերազմից, բայց ոչ այնպիսի խաղաղությունը, որը մեզ կպարտադրվի և որը կհիմնվի ռուսներով մեր անվտանգությունը պահելու հայեցակետի վրա: Նա նաև հայտարարեց, որ ադրբեջանցիները պետք հետ քաշվեն Սև լճի շրջանում մինչև մայիս 11 – ի դիրքերը: Բայց եթե իրոք սա մինչև վերջ պահպանվող հարցադրում է, այդ դեպքում ինչու հանդուրժվեց 21 կմ հատվածի զիջումը և այդ հետ քաշվելը մեր  կողմից չներկայացվեց որպես գեթ նախապայման: Սա ենթադրել է տալիս ևս մեկ անգամ, որ այս մասում էլ նրանք հետ չեն քաշվելու:

4. ԱԽՔ այն հայտարարությունը, թե դեմարկացիայից և դելիմիտացիայից առաջ նման զիջումը պայմանավորված է խորհրդային քարտեզներով, ամենևին տրամաբանական չէ, որովհետև նախ, ինչպես նշել ենք, կործանված պետության քարտեզները մեզ համար հիմք չեն կարող լինել և նաև՝ եթե քարտեզները հիմք էլ ընդունվեին, ապա այս զիջումը պետք է ունենար սահմանազատումից հետո: Իսկ արդյունքում Ադրբեջանի հետ մենք չունենք հստակ սահման, այլ նրա կողմից իր համար կենսական նշանակությւոն ունեցող հատվածներում ՀՀ տարածքներում մխրճվածություն, պահակակետ կամ մաքսակետ:

5. Այսպիսով, Իրանի գործոնը մեր կողմից անտեսվեց, ինչպես դարձյալ կարևորել էինք մեր արտաքին դիվանագիտության համար, նա հաստատ գտել է համաձայնության եզր Ադրբեջանի հետ, քանի որ նրա կարճատև ընդվզումից մենք անհրաժեշտ եզրակացություններ չարեցինք, ըստ երևույթին վախենալով ռուսներից կամ Ադրբեջանից: Մի բան ակնհայտ է, որ խաղաղության համար թանկ գին ենք վճարել, վճարում ենք հիմա և թերևս հետագայում էլ կվճարենք: Բայց ո՞վ է դա գնահատում: Արևմտամետները չեն կարող բերել որևէ փաստարկ, որ Արևմուտքը դատապարտում է Ադրբեջանի արարքը, նրանց խնդիրն ավելի շատ թուրքերի հետ է, որով պետք է պայմանավորել Մեծ Բրիտանիայի փաղաքշական վերաբերմունքը հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ: Իսկ Ռուսաստանը հաստատ ավելի շատ ադրբեջանամետ է և ստեղծված իրավիճակում մեր հակադրվելը նրան ոչ մի դրական բան չի բերի: Տարածաշրջանում ժողովրդավարության բաստիոնից վերածվել ենք փորձում խաղաղության բաստիոնի, մոռանալով, որ ժողովրդավարությունը երբեմն մեջտեղ է նետվում ազգերին պառակտելու համար, որի մասին տեսությունները գրել են սիոնիզմի գաղափարախոսները և որոնց անմիջական արդյունքը հաճախ քաոսն է և անիշխանութունը: Ակամա նորից հարց է առաջանում՝ եթե մենք գնում ենք զիջումների խաղաղության համար, այդ դեպքում ինչու ավելի շուտ չգնացինք փոխզիջումների, որի դեպքում արդեն իրոք խաղաղությունը այսքան զոհերի և կորուստների գնով չէր լինի, թեպետ դժվար է ասել, թե այն ինչքան է մոտիկ պատերազմից հետո: Մեկ է, «դավաճան» պիտակից փրկություն չկար: