«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ զինվորները առեւանգվել են Հայաստանի տարածքից. Վերլուծություն

27/05/2021

Այս գիշեր հայկական Կութ գյուղի ուղղությամբ առեւանգվել է 6 հայ զինծառայող:
Ադրբեջանը պնդում է, որ իբր հայ զինծառայողները խախտել են «իրենց սահմանը»: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է դեպքի կեղծ կոորդինատները ՝ նախկին ԽՍՀՄ սահմանից մի քանի մետր հեռավորության վրա, Քարվաճառի տարածքում, հայտնում է Karabakh Records տելեգրամյան ալիքը:
Ադրբեջանի ՊՆ հայտարարության ակնհայտ ապատեղեկատվությունն ու մանիպուլյատիվ բնույթը բացահայտվում են այս տարածքում ադրբեջանական դիրքերի իրական տեղակայման ուսումնասիրության ժամանակ:
Հայաստանի տարածքում մենք տեղաբաշխեցինք ադրբեջանցի դիվերսանտների դիրքերը `հիմնվելով մեր կողմից արված լուսանկարների և տեղում կատարված դիտարկումների վրա:
Այս ուղղությամբ, ինչպես երեւում է քարտեզում, ադրբեջանական դիրքերը տեղակայված են առջևում, Հայաստանի տարածքում, երկու բարձունքներում էլ, ադրբեջանական վարկածով, վերահսկելով դեպքի ենթադրյալ վայր տանող ճանապարհը:
Պարզ է դառնում, որ զինծառայողներին առեւանգել են ոչ թե Քարվաճառից, այլ Հայաստանի տարածքից: Կետը նշված է քարտեզի վրա:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան