«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արոնյանը 1/2 եզրափակչի առաջին օրը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ. Aimchess US Rapid

03/09/2021

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակչի առաջին մրցախաղում ոչ-ոքի է խաղացել Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Մրցախաղն ավարտվել է 2-2 հաշվով, բոլոր 4 պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Մյուս՝ Արտեմև-Ֆիրուջա կիսաեզրափակչում ևս 2-2 հաշիվն է գրանցվել:

Այսօր կկայանան երկրորդ մրցախաղերը, և եթե դրանք ևս ավարտվեն ոչ-ոքի, ապա մրցակիցները կանցկացնեն լրացուցիչ պարտիաներ:

Հիշեցնենք, որ Արոնանը կիսաեզրափակիչ է դուրս եկել՝ քառորդ եզրափակչում հաղթանակի հասնելով արբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ՝ 3-1 և 2-1 հաշվով: