Կալիֆոռնիայում հինգ մարդ է զոհվել եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով. BNO News
01/03/2022
Փետրվարի 28-ին առնվազն հինգ մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով Սակրամենտո քաղաքից (Կալիֆոռնիայի նահանգ) ոչ հեռու գտնվող եկեղեցում, ոստիկանությունը ժամանել Է պատահարի վայր: Այդ մասին հայտնել Է BNO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պատահարի վայրում աշխատում են Սակրամենտոյի օկրուգի ոստիկաննեը, նաեւ ներկա Է հատուկ նշանակության ջոկատը:
Հեռուստաալիքը Twitter-ի իր Էջում գրել Է, որ կարգի պահապանները հավաստել են հինգ զոհվածների մասին տեղեկատվությունը: Կրակողի ինքնությունը եւ նրա դրդապատճառները հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում կան երեխաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: