«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«էն ժամանակ Սերժը մերը չէր, բայց կանգնեցինք կողքին, բա հիմա ինչեր կանենք, երբ իշխանությունը լեգիտիմ է»․ ազատամարտիկ

17/07/2020

<p style="text-align: justify;">Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, հակառակորդը պարբերաբար սադրիչ գործողությունների է դիմում և հայկական ԶՈւ-ի կողմից ետ շպրտվում։ Սահմանային իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին Factor.am-ը զրուցել է ազատամարտիկ, &laquo;Տիգրան Մեծ&raquo; ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանի հետ։ &laquo;Ցավում եմ մեր չորս զոհերի համար, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում, ես չեմ ցանկանում հաճոյանալ իշխանություններին, բայց պիտի արձանագրեմ, որ այսօրվա և 2016 թվականի դեպքերը համեմատելիս՝ թե՛ զենքերի առումով, թե՛ դուխի առումով կա առաջընթաց։ Իհարկե, մեր բանակը միշտ էլ դուխի պակաս չի ունեցել, բայց հիմա խելքն ու ուժը համատեղվել է։ 2016 թվականին Սերժը հավաքել էր դեսպաններին, ասում էր՝ մենք կռվում ենք 80-ականների զենքերով․․․ դա ուղղակի աբսուրդ է, է հա՝ չլափեիք, չթալանեիք, զենքեր առնեիք, բա էդ ո՞նց Նիկոլը երկու տարվա մեջ կարողացավ հա՛մ զենք առնի, հա՛մ եղածը արդիականացնի&raquo;,- ասաց ազատամարտիկը։ Առաքելյանը նշեց, որ իրենք՝ ազատամարտիկներով, ցանկացել են հավաքվել-գնալ դիրքեր, բայց իրենց համապատասխան կառույցից հորդորել են դեռևս սպասել։ Անդրադառնալով Ադրբեջանի սպառնալիքներին՝ թե կհարվածեն Մեծամորի ատոմակայանին, ազատամարտիկը նկատեց․ զգուշանալ, իհարկե, պետք է, բայց չի կարծում, որ նման քայլի կգնան․ &laquo;Ատոմակայանը սովորական օբյեկտ չի, որ ուզեն խփեն, կամ չխփեն, Ադրբեջանը միանգամից կվերանա։ Ասում են, թող ասեն, մենք էլ կասենք, վախենալու բան չունենք, բայց ամեն դեպքում զգուշությունը վախկոտություն չի, պետք է զգուշանալ&raquo;։ Առաքելյանը կարծում է, որ եթե հակառակորդը համարձակվի լայնամասշտաբ գործողությունների գնալ, դրանից միայն կտուժի․ &laquo;Մեր տղաները էս չորս-հինգ օրվա մեջ ցույց տվեցին, թե ինչի են ունակ։ Իրենք մի հատ Բյուլբյուլօղլի ունեն, ասում է, թե տասը միլիոնանոց ժողովուրդը սպասում է, որ երկուսուկես միլիոնանոց Հայաստանը իր զորքերին հետ քաշի, դե արի մի ասա՝ դուք արհեստական պետություն եք, մենք կռվում ենք մեր երեխեքի, մեր նամուսի-թասիբի համար, բա իրանք ինչի՞ համար են կռվում՝ չգիտեն։ Եթե լայնամասշտաբ պատերազմ սկսեն, կտուժեն։ Իրենք շփոթեցին Նիկոլին Սերժի, Քոչարյանի հետ, շատ մեծ սխալմունք արեցին։ Դրանց ղեկավարը չի հասկանում, թե լեգիտիմ իշխանությունը ինչ ա։ Էն ժամանակ Սերժը մերը չէր, բայց կանգնեցինք կողքին, բա հիմա՞ ինչեր կանենք, երբ իշխանությունը լեգիտիմ է։ Մենք չենք խոսում խոսելու համար, լայնամասշտաբ պատերազմի դեպքում կհասնենք մինչև Քուռ գետը, Կասպից ծովն էլ հետը&raquo;,- եզրափակեց Առաքելյանը։&nbsp;<br /> <br /> &nbsp;</p> <p style="text-align: right;"><em>Աղբյուր`&nbsp;factor.am,&nbsp;Լիլիթ Շաբոյան</em></p>