«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի կառավարությունը պետք է 107 միլիոն դոլար վերադարձնի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

15/03/2021

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում Հայաստանի կառավարությունը պետք է 107 միլիոն դոլարի վերադարձը ապահովելու որոշում կայացնի: Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

Հիմնադրամի նախկին տնօրենի կարծիքով՝ այս բոլոր միջոցները պետք է վերադարձվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Չեմ բացառում, որ հոգաբարձուների խորհրդում կարող են լինել անդամներ, որոնք կառավարությունից կպահանջեն վերադարձնել այդ միջոցները: Այս պահանջը բավական օրինական եւ հիմնավորված է»,- կարծում է Վարդանյանը` հավելելով, որ Հայաստանի պետական բյուջեում կգտնվի 107 միլիոն դոլար` այդ վերադարձն ապահովելու համար: